ՉԼ 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի 5–րդ տուրի շրջանակում «Սպորտինգը» սեփական հարկի տակ ընդունել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։
Հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի՝ 2–2 հաշվով։ Լիսաբոնյան թիմի կազմում դուբլ գրանցեց Սուարեսը, իսկ մանչեսթերյան թիմի կազմում՝ Բրունո Ֆերնանդեշը։
33-րդ րոպեին Լուիս Սուարեսը իրացրեց 11 մետրանոց հարվածը։ Բրունո Ֆերնանդեշը նմանատիպ 11 մետրանոց հարվածով հավասարեցրեց հաշիվը 48-րդ րոպեին, իսկ իր երկրորդ գոլը նա ձևակերպեց 50-րդ րոպեին։ Սուարեսը հավասարեցրեց հաշիվը 80-րդ րոպեին։ 90+3 րոպեին հյուրերի կազմում Յուրի Տիլեմանսը հեռացվեց խաղադաշտից երկրորդ դեղին քարտի պատճառով։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։
Այս հանդիպումից հետո անգլիական ակումբը 7 միավորով 19–րդն է լիգայի փուլի մրցաշարային աղյուսակում։ «Սպորտինգը» 10 միավոր ունի և 9–րդն է։

Զուգահեռաբար ընթացող «Բրյուգե»–«Լիվերպուլ» հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 3–0 հաշվով։ Մերսիսայդցիների կազմում աչքի ընկան Իսակը (դուբլ) ու Վիրցը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։
Մրցաշարային աղյուսակը՝
























































