Միայն երկու թիմ դեռևս հաղթանակ չի տոնել ներքին առաջնությունում թոփ– 5 լիգաների շրջանակում։
«Մալագան» Իսպանիայի առաջնությունում դեռևս ոչ մի հաղթանակ չի տարել՝ գրանցելով 5 ոչ–ոքի այս մրցաշրջանում և կրելով 8 պարտություն։
Լիգա 1–ում միայն «Հավրը» դեռ չի համտեսել հաղթանակի համն այս մրցաշրջանում։
«Մալագան» 5 միավոր ունի իր ակտիվում այս մրցաշրջանում, «Հավրը»՝ 2։ Երկու թիմերն էլ եզրափակում են իրենց լիգաների մրցաշարային աղյուսակները։
Նշենք նաև, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ընդամենը մեկ հաղթանակ է տոնել այս մրցաշրջանում և ԱՊԼ–ում վատագույնն է այդ արդյունքով։
























































