Իսպանիայի Լա Լիգան ներկայացրել է նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդներին։
Հավակնորդների ցանկում ընդգրկվել է 5 ֆուտբոլիստ։
Մրցանակի համար կպայքարեն Ջուդ Բելինգեմը («Ռեալ Մադրիդ»), Լամին Յամալը («Բարսելոնա»), Խուլիան Ալվարեսը («Ատլետիկո Մադրիդ»), Անխել Ֆորտունյոն («Էսպանյոլ») և Յասիր Զաբիրին («Ռասինգ»)։
Հաղթողը կորոշվի Լա Լիգայի հարթակում անցկացվող երկրպագուների քվեարկության արդյունքներով։


























































