Միայն 4 ակումբ է, որ այս մրցաշրջանում դեռ պարտություն չի կրել ներքին առաջնությունում թոփ–5 լիգաներում։
Եվ այդ ակումբները ներկայացնում են Ա Սերիան ու Բունդեսլիգան։
Իտալական լիգայում անպարտելի են հռոմեական երկու ակումբները՝ «Լացիոն» և «Ռոման»։ Ջենարո Գատուզոյի թիմն առաջատարն է առաջնությունում, Գասպերինիի թիմը՝ երկրորդը։
Գերմանական Բունդեսլիգայում Դորտմունդի «Բորուսիան» և «Բավարիան» դեռ ոչ մի պարտություն չունեն իրենց ակտիվում։ Դորտմունդցիներն առաջատարն են ներքին առաջնությունում, իսկ մյունխենցիները՝ երկրորդն այս պահին։
Նշենք, որ «Արսենալը», «Բարսելոնան», «Ինտերը», «Միլանը» և ՊՍԺ–ն ընդամենը մեկական պարտություն են կրել այս մրցաշրջանում։



























































