«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան վստահ է, որ Հանսի Ֆլիկի գլխավորությամբ կատալոնական ակումբը 2026/27 մրցաշրջանում պատրաստ է պայքարել բոլոր տիտղոսների համար։
Նյու Յորքում՝ Յոհան Կրոյֆի հիշատակին նվիրված միջոցառման շրջանակում, Լապորտան հարցազրույց է տվել մեքսիկական TUDN հեռուստաալիքին՝ խոսելով թիմի նպատակների և առանցքային ֆուտբոլիստների մասին։
«Այս տարին պետք է լինի «Բարսելոնայի» տարին։ Դա հստակ գիտեն մարզիչը, նրա շտաբը, ֆիզիոթերապևտները և ամենակարևորը՝ ֆուտբոլիստները։ Մենք ունենք խաղացողներ, որոնք կարող են գործել երկու կամ երեք դիրքում, իսկ թիմում առողջ մրցակցություն է տիրում։
Մենք ցանկանում ենք հաղթել Չեմպիոնների լիգան, նվաճել Լա Լիգայի երրորդ անընդմեջ տիտղոսը և Իսպանիայի սուպերգավաթը։ Գավաթում նույնպես հավակնում ենք հաղթանակի։ Ֆլիկի գլխավորությամբ արդեն երկու անգամ դարձել ենք չեմպիոն, հասել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, բայց դեռ չենք հասել մեր բոլոր նպատակներին»,- նշել է Լապորտան։
Հավելենք, որ նոյեմբերի 22-ին «Բարսելոնան» Լա Լիգայի 13-րդ տուրում կամային հաղթանակ տարավ «Վիլյառեալի» նկատմամբ (3:2)՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Կատալոնացիների հաջորդ հանդիպումը Չեմպիոնների լիգայում է․ նոյեմբերի 25-ին՝ Երևանի ժամանակով 21:45-ին, «Բարսելոնան» կմրցի «Սաբահի» հետ։
























































