Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան կրկին կորցրել է գիտակցությունը։ Ինչպես հայտնում է գերմանական Bild պարբերականը, միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի՝ մյունխենյան ակումբի մարզման ժամանակ։ Բժիշկների միջամտությունից հետո ֆուտբոլիստը կարողացել է վերականգնվել և Բունդեսլիգայի՝ «Քյոլնի» դեմ խաղում (1-1) փոխարինման է դուրս եկել 70-րդ րոպեին։
23-ամյա գերմանացու համար սա արդեն երրորդ նմանատիպ դեպքն է 2026 թվականի օգոստոսից ի վեր։ Ամռանը Մուսիալայի ինքնազգացողությունը վատացել էր անընդմեջ երկու հանդիպման ընթացքում. երկու դեպքում էլ նա կորցրել էր գիտակցությունը խաղադաշտում, ինչից հետո բուժանձնակազմը նրան օգնություն էր ցուցաբերել, և կիսապաշտպանը փոխարինվել էր։ Ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է նյարդաբանական հիվանդություն, որը բուժման ենթակա չէ։ Ավելի վաղ «Բավարիայի» պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսը նույնպես հայտնել էր, որ գիտակցության կորստի պատճառ հանդիսացող այդ հիվանդությունն անբուժելի է։
Նախկինում մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ մյունխենյան ակումբում վստահ չեն, թե Մուսիալան կկարողանա վերադառնալ իր նախկին խաղամակարդակին, և պատրաստ են դիտարկել նրա տրանսֆերը վաճառելու տարբերակը։
Հավելենք, որ Ջամալ Մուսիալան «Բավարիայում» հանդես է գալիս 2021 թվականից և թիմի կազմում վեց անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն։ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա կիսապաշտպանը մասնակցել է չորս հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 80 միլիոն եվրո։



























































