Իսպանական Լա լիգայի 13–րդ տուրի շրջանակում «Ռեալը» մադրիդում ընդունել էր «Սելտային»։
Առաջին խաղակեսից հետո հյուրերն առջևում էին հաշվի մեջ 1–0 հաշվով։ 6–րդ րոպեին շվեդ հարձակվող Վիլի Շվեդբերգի փոխանցումից հաշիվը բացեց իսպանացի հարձակվող Պաբլո Դուրանը՝ խփելով իր երրորդ գոլը Լա լիգայի այս մրցաշրջանում։

38-րդ րոպեին «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն չի կարողացել գրավել մրցակցի դարպասը տասնմեկ մետրանոցից։ Ավելի վաղ ֆրանսիացին չի իրացրել նաև «Բետիսի» դեմ խաղում նշանակված 11-մետրանոցը, սակայն այդ դրվագում իր թիմին փրկել է դարպասապահ Ալվարո Վալյեսը։ Մբապեն դարձել է Իսպանիայի ընթացիկ առաջնության առաջին ֆուտբոլիստը, որը չի իրացրել երկու 11-մետրանոց։ Կիլիան Մբապեն այս մրցաշրջանում 11-մետրանոցների միայն 60%-ն է իրացրել։
66–րդ րոպեին Ջուդ Բելինգհեմը հավասարեցրեց հաշիվը՝ աչքի ընկնելով Մբապեի փոխանցումից։ 85–րդ րոպեին Կարլոս Էսպին կամային հաղթանակ պարգևեց Ժոզե Մոուրինյուի թիմին։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։
Այս հանդիպումից հետո մադրիդյան թիմը 33 միավորով երկրորդն է աղյուսակում․ «Բարսելոնան» ունի նույնքան միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով առաջինն է և այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել։ «Սելտան» 13 միավոր ունի և 13–րդն է։
Մրցաշարային աղյուսակը՝


























































