«ИнсайдЯН» Telegram ալիքի տեղեկություններով՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի պայմանագիրը երկարաձգվել է ևս մեկ տարով։
47-ամյա մասնագետը նախորդ տարի ՀՖՖ-ի հետ կնքել էր մեկ տարվա պայմանագիր՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ (1+1)։
Եղիշե Մելիքյանը ազգային հավաքականի ղեկը ստանձնել է 2025 թվականի ամռանը՝ օգոստոսի 6–ին։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն օրերս ավարտված Ազգերի լիգայի այս մրցաշրջանի խմբային փուլն ավարտեց երրորդ տեղում՝ վաստակելով 6 միավոր։ Մեր թիմը խմբային փուլում տոնեց մեկ հաղթանակ՝ Երևանում հաղթելով Լատվիայի ընտրանուն, գրանցեց երեք ոչ–ոքի և երկու պարտություն կրեց։



























































