Արգենտինացի կենտրոնական պաշտպան Քրիստիան Ռոմերոն նախքան Մադրիդի «Ատլետիկո» տեղափոխվելը կարող էր հայտնվել կատալոնական «Բարսելոնայում»։
«Ներքնակագործները» ֆուտբոլիստին անգլիական «Տոտենհեմից» ձեռք են բերել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ Ռոմերոն ընդգրկված է եղել «Բարսելոնայի» տրանսֆերային կարճ ցուցակում։ Սակայն թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը որոշել է հրաժարվել արգենտինացու թեկնածությունից, քանի որ վերջինս աջլիկ է, իսկ գերմանացի մասնագետին անհրաժեշտ է ձախլիկ կենտրոնական պաշտպան։
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա Ռոմերոն «Ատլետիկոյի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
























































