Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանը երկրպագուների քվեարկության արդյունքներով ճանաչվել է ռուսական «Ակրոնի» հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ քվեարկությունը բավականին լարված ընթացք է ունեցել․ երկար ժամանակ առաջատարի դիրքում է եղել Արտյոմ Շումանսկին, սակայն Հովհաննիսյանին հաջողվել է առաջ անցնել մրցակցից և հաղթանակ տանել։
Հիշեցնենք, որ 21-ամյա ֆուտբոլիստը ռուսական ակումբ է տեղափոխվել այս տարվա սեպտեմբերի 1-ին Երևանի «Փյունիկից»՝ կնքելով 5 տարվա պայմանագիր։




























































