Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն ակումբի մարզական ղեկավարությանը հայտնել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում պաշտպանության գիծն ուժեղացնելու անհրաժեշտության մասին։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ գերմանացի մասնագետը պնդում է փորձառու կենտրոնական պաշտպան ձեռք բերելու հարցում, ինչը պայմանավորված է թիմի մի շարք ֆուտբոլիստների վնասվածքներով։ Բացի այդ, Ֆլիկը կցանկանար կազմում տեսնել նաև նոր ձախ պաշտպանի, եթե Ալեխանդրո Բալդեն հեռանա ակումբից։
Այնուամենայնիվ, հնարավոր տրանսֆերներն ուղղակիորեն կախված կլինեն «Բարսելոնայի» ֆինանսական իրավիճակից և իսպանական Լա լիգայի ֆինանսական կանոնակարգից։ Նշվում է, որ նոր խաղացողների ձեռքբերումը ֆինանսավորելու հարցում կարող են օգնել Բալդեի հավանական վաճառքը կամ անգլիական «Լիվերպուլի» կողմից վարձավճարով այնտեղ հանդես եկող Ռոնալդ Արաուխոյի տրանսֆերի գնումը։
Հավելենք, որ 12 տուրից հետո կատալոնացիները 33 միավորով գլխավորում են Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ հորիզոնականում Մադրիդի «Ռեալն» է (30 միավոր), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Մադրիդի «Ատլետիկոն» (28 միավոր)։
























































