Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը նշել է «սերուցքայինների» երեք ֆուտբոլիստների, որոնց իր հետ կտաներ Բրազիլիա։
«Ջուդ Բելինգեմը, Կամավինգան և Ռուդիգերը։ Թեև Ջուդ Բելինգեմն այնքան էլ լավ չի պարում։ Ես նրանց կհրավիրեի տատիկիս տուն, որպեսզի տեսնեն, թե որտեղից եմ ծագում, և զգան իրական Բրազիլիան»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Վինիսիուսը։
Հավելենք, որ Վինիսիուսը ծնվել է Ռիո դե Ժանեյրոյի արվարձան Սան Գոնսալուում։ Հարձակվողն իր կարիերան սկսել է «Ֆլամենգոյի» ակադեմիայում։
Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում 26-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 59 հանդիպման՝ դառնալով 19 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
























































