Ինչպես արդեն հայտնել էինք, Մյունխենի «Բավարիայի» և Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Հարի Քեյնը վնասվածք էր ստացել Գերմանիայի առաջնության՝ «Քյոլնի» դեմ խաղում։ Անգլիացի ռմբարկուն փոխարինում էր խնդրել դեռ առաջին խաղակեսում՝ 20-րդ րոպեին հեռանալով խաղադաշտից։
Ակումբի մարզական տնօրեն Մաքս Էբերլի խոսքով՝ Քեյնի մոտ ախտորոշվել է սրունքի ստորին հատվածի կապանների պատռվածք։ Sky Sport Deutschland-ի տեղեկություններով՝ հարձակվողի ապաքինման համար կպահանջվի շուրջ երեք ամիս։
Նշենք, որ այդ նույն հանդիպման ընթացքում վնասվածք էր ստացել նաև մյունխենցիների եզրային հարձակվող Մայքլ Օլիսեն։ Նրա վնասվածքը, սակայն, լուրջ չէ։ Ֆրանսիացու մոտ ախտորոշվել է ոտնաթաթի առջևի հատվածի սալջարդ, իսկ առաջիկա օրերին նա վերականգնողական կուրս կանցնի և շուտով կվերադառնա շարք։
Հավելենք, որ «Քյոլնի» դեմ հանդիպումն ավարտվել էր 1-1 հաշվով, իսկ «Բավարիայի» կազմում գոլի հեղինակ էր դարձել Նաթանիել Բրաունը։


























































