Անգլիայի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի 11-րդ տուրի կենտրոնական խաղում «Լիվերպուլը» «Էնֆիլդում» չորս անպատասխան գնդակ ուղարկեց «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը (4-0)։
Հանդիպման մեկնարկում՝ արդեն 4-րդ րոպեին, «կարմիր սատանաները» մնացին տասը հոգով՝ վերջին հույսի խախտման ուղիղ համար կարմիր քարտ ստացավ Լենի Յորոն։ Ստանալով թվային առավելություն՝ մերսիսայդցիներն արագ բացեցին հաշիվը՝ 10-րդ րոպեին աչքի ընկավ Դոմինիկ Սոբոսլայը։ Ընդամենը երեք րոպե անց՝ 13-րդ րոպեին, Ֆլորիան Վիրցը կրկնապատկեց «Լիվերպուլի» առավելությունը՝ թիմերին ընդմիջման ուղարկելով 2-0 հաշվով։ Երկրորդ խաղակեսում դաշտի տերերը շարունակեցին տիրել նախաձեռնությանը՝ 66-րդ րոպեին Ռիո Նգումոհան հաշիվը դարձրեց խոշոր, իսկ 82-րդ րոպեին Վիրցի փոխանցումից հետո վերջնական հաշիվը ձևակերպեց Վիկտոր Մունյոսը (4-0)։
Հավելենք, որ սա արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոյի նորամուտի հանդիպումն էր «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում։
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» վաստակած միավորների քանակը հասցրեց 21-ի և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» 8 միավորով գտնվում է նախավերջին՝ 19-րդ տեղում։
Գոլերը` ԱՅՍՏԵՂ
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































