Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում դժվար թե կարողանա թանկարժեք ձեռքբերումների հույս ունենալ։
Ինչպես հայտնում է լրագրող Քրիս Ուիլերը, «կարմիր սատանաների» ղեկավարությունը հունվարին կազմի ուժեղացման համար նախատեսում է հատկացնել առավելագույնը 50 միլիոն ֆունտ ստեռլինգ (60 միլիոն եվրոյից պակաս)։ Ակումբում կարող են ռիսկի դիմել Պրեմիեր լիգայից դուրս մնալու լուրջ սպառնալիքի դեպքում, սակայն անգամ նման իրավիճակում ստիպված կլինեն պահպանել խիստ ֆինանսական սահմանափակումներ։
Հավելենք, որ Անգլիայի առաջնության 11 տուրերից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է ընդամենը 8 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 19-րդ հորիզոնականը։ Պոչետինոյի գլխավորությամբ կայացած նորամուտի խաղում մանկունիանցիները 0-4 հաշվով խոշոր պարտություն են կրել «Լիվերպուլից»։


























































