Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» «սև ուրբաթին» ընդառաջ հատուկ առաջարկով է հանդես եկել երկրպագուների համար՝ զեղչելով ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլի «ՆԵԿ Նեյմեգենի» դեմ տնային հանդիպման տոմսերի արժեքը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ ֆուտբոլասերները կարող են ձեռք բերել հանդիպման տոմսերը 40 տոկոս զեղչով՝ գնման ժամանակ ակտիվացնելով BF2026 պրոմոկոդը։
Զեղչված սակագներով Հյուսիսային, Հարավային և Արևելյան տրիբունաների տոմսերն արժեն 1800 դրամ՝ նախկին 3000-ի փոխարեն, իսկ Արևմտյան տրիբունայի տեղերը հասանելի են 1800, 3600 և 6000 դրամով՝ նախկին 3000, 6000 և 10000 դրամի փոխարեն։
Նշենք, որ «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 10-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 21։45-ին։
Հիշեցնենք, որ Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության լիգայի փուլում դեռևս վաստակած միավոր չունի և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։




























































