Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտնել է թիմի բրազիլացի հարձակվող Էնդրիկի վնասվածքի մասին։ «Արքայական» ակումբի բժշկական ծառայության տեղեկատվության համաձայն՝ 20-ամյա ֆուտբոլիստը ստացել է ձախ ազդրի առբերիչ մկանի վնասվածք։
«Սերուցքայինները» պաշտոնապես չեն բացահայտել բրազիլացու ապաքինման ժամկետները, որը շարքից դուրս է մնացել այսօր` նոյեմբերի 23-ին։ Այնուամենայնիվ, ինչպես հայտնում է The Touchline-ը՝ հղում անելով COPE ռադիոկայանին, մադրիդյան ակումբում ակնկալում են, որ Էնդրիկը շարք կվերադառնա մոտավորապես երկու շաբաթից։
2026/27 մրցաշրջանում Էնդրիկն ակումբային մակարդակով մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։
Հավելենք, որ մինչև նոյեմբերի վերջ «Ռեալը» հանդիպումներ կանցկացնի Չեմպիոնների լիգայում՝ ՊՍՎ-ի (նոյեմբերի 24), և Իսպանիայի առաջնությունում՝ «Ալավեսի» հետ (նոյեմբերի 28)։ Լա լիգայի մրցաշարային աղյուսակում մադրիդցիներն այս պահին զբաղեցնում են երկրորդ հորիզոնականը։



























































