Իտալական «Միլանը» ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկով, որն այս շրջանում քիչ խաղաժամանակ է ստանում «արքայական» ակումբում։
Ինչպես հայտնում է The Touchline-ը՝ հղում անելով La SER-ին, «ռոսոներիները» հունվարի համար 70 միլիոն եվրոյի առաջարկ են պատրաստում բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար։
Ապագայի վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացնի հենց ինքը՝ Էնդրիկը։ Բրազիլացու գործակալները պնդում են, որ նա փոխի ակումբային գրանցումը, մինչդեռ «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ցանկանում է պահել հարձակվողին թիմում։
Նշենք, որ ավելի վաղ «Միլանում» հաստատել էին 20-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ ունեցած հետաքրքրությունը։
Հավելենք, որ Մադրիդի «Ռեալի» կազմում Էնդրիկն ընդհանուր առմամբ անցկացրել է 48 պաշտոնական հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































