ՉԼ 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի 5–րդ տուրի շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունել էր ՊՍՎ–ին։
Առաջին խաղակեսից հետո հյուրերն առջևում էին հաշվի մեջ 1–0 հաշվով․ 11–մետրանոց հարվածն անվրեպ էր իրացրել Իվան Պերիշիչը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում Վալվերդեն հավասարեցրեց հաշիվը, 10 րոպե անց արդեն տանտերերին հաշվի մեջ առաջ մղեց Բելինգհեմը, իսկ ևս 4 րոպե անց աչքի ընկավ արդեն Մբապեն, իսկ 84–րդ րոպեին ֆրանսիացին դուբլ գրանցեց։ 87–րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Վինիսիուսը՝ 5–1։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։
Այս հանդիպումից հետո մադրիդյան ակումբը գլխավորեց մրցաշարային աղյուսակը՝ 15 միավորով։ ՊՍՎ–ն 4 միավորով 28–րդն է։

Զուգահեռաբար ընթացող «Լայպցիգ»–«Լանս» հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3–1 հաշվով։ Գերմանական թիմի կազմում աչքի ընկան Ռաումն ու Նուսան (դուբլ), ֆրանսիական թիմի կազմում՝ Ուդոլը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։
Մրցաշարային աղյուսակը՝

























































