Ավարտվել է Ասիայի Չեմպիոնների լիգայի էլիտար մրցաշարի 2026/2027 մրցաշրջանի 5-րդ տուրի՝ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» և Կատարի «Ալ Սադի» միջև հանդիպումը։ Սաուդյան ակումբը հաղթանակ է տարել 2։1 հաշվով։
Հանդիպման 13-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն 11-մետրանոց հարվածով բացել է հաշիվը։ 52-րդ րոպեին պորտուգալացի Ժոաու Ֆելիքսը խփել է «Ալ Նասրի» հաղթական գոլը՝ դառնալով անչափ գեղեցիկ գոլի հեղինակ։
Ֆելիքսի գոլը՝ ԱՅՍՏԵՂ։
«Ալ Նասրը» Արևմտյան տարածաշրջանի մրցաշարային աղյուսակում 9 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը՝ անցկացրած չորս խաղից հետո։ «Ալ Սադը» հինգ հանդիպումից վաստակած երկու միավորով 14-րդն է։


























































