ՉԼ 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի 5–րդ տուրի շրջանակում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել էր «Շտուտգարտին»։
Միլանյան թիմը հաղթեց 2–0 հաշվով․ գոլերով աչքի ընկան Սուչիչն (11մ) ու Լաուտարոն։ Տանտերերի կազմում մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցեց Հենրիխ Մխիթարյանը՝ փոխարինվելով 69–րդ րոպեին։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։
Այս հանդիպումից հետո իտալական ակումբը 9 միավորով 12–րդն է լիգայի փուլի մրցաշարային աղյուսակում։ «Շտուտգարտը» 7 միավոր ունի և 17–րդն է։

Զուգահեռաբար ընթացող «Ատլետիկո»–«Վիկինգ» հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2–0 հաշվով։ Իսպանական թիմի կազմում աչքի ընկան Սորլոտն ու Ալվարեսը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։
Մրցաշարային աղյուսակը՝
























































