Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» կարող է սեփականատեր փոխվել։ Այս մասին հայտնում է indykaila News-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի կառավարության աջակցությունը վայելող անկախ ընկերությունը բանակցություններ է վարում բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ մանչեսթերյան ակումբն ամբողջությամբ գնելու շուրջ։ Միաժամանակ ընդգծվում է, որ այդ ընկերությունը որևէ կապ չունի Սաուդյան Արաբիայի ինքնիշխան հիմնադրամի հետ, որին պատկանում է «Նյուքասլը»։
Հավելենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին՝ 19-րդ հորիզոնականը՝ 11 խաղում վաստակելով ընդամենը 8 միավոր։


























































