Միլանի «Ինտերի» իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան կարծիք է հայտնել Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Ջուդ Բելինգհեմի մասին՝ անգլիացուն անվանելով իր ներկայիս ամենասիրելի խաղացողը։
«Այս պահին իմ ամենասիրելի ֆուտբոլիստը Ջուդ Բելինգհեմն է։ Նա լավն է ամեն ինչում։ Երբ կողքից ես հետևում նրա խաղին, հասկանում ես, որ շատ ուժեղ է, բայց երբ խաղում ես նրա դեմ, լիովին գիտակցում ես, թե որքան անհավանական ֆուտբոլիստ է»,- Բարելայի խոսքերն է մեջբերում TNT Sports-ը։
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա Բելինգհեմը Մադրիդի «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։


























































