Անգլիայի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի 12-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ խոշոր՝ 0:4 հաշվով պարտություն կրեց «Բրենտֆորդից»:
Հյուրերն իրենց առավելությունն ամրագրեցին դեռևս առաջին խաղակեսում․ 19-րդ րոպեին հաշիվը բացեց «Բրենտֆորդի» հարձակվող Կալում Ուիլսոնը, իսկ 32-րդ րոպեին նա ձևակերպեց դուբլ՝ կրկնապատկելով թիմի առավելությունը։ Խաղի վերջնամասում մանկունիանցիների պաշտպանությունը վերջնականապես փլուզվեց․ 82-րդ րոպեին պաշտպան Քրիստոֆեր Այերը հաշիվը դարձրեց խոշոր, իսկ ավելացված առաջին րոպեին (90+1′) եզրային հարձակվող Քևին Շադեն ձևակերպեց հանդիպման վերջնական արդյունքը։
Այս պարտությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է մնալ Չեմպիոնշիփ դուրս մնալու գոտում․ 12 խաղում «կարմիր սատանաներն» ունեն ընդամենը 8 միավոր։ «Բրենտֆորդն» իր միավորների քանակը հասցրեց 20-ի և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնական։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

























































