Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Իբրահիմա Կոնատեն պատմել է, թե ակումբի լեգենդներից ում է համարում իր կուռքը։
27-ամյա ֆուտբոլիստն առանձնացրել է թիմի նախկին ավագ Սերխիո Ռամոսին, որը նույնպես հանդես է եկել պաշտպանության կենտրոնում, ինչպես նաև բրազիլացի լեգենդար նախկին հարձակվող Ռոնալդոյին։
«Իմ կուռքը միանշանակ Ռամոսն է։ Եթե խոսենք «Ռեալի»՝ բոլոր ժամանակների սիրելի ֆուտբոլիստների մասին, ապա ընտրությունը Սերխիոյի և Ռոնալդոյի միջև է»,- Կոնատեի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ը։
Հավելենք, որ ֆրանսիացի պաշտպանն «արքայական» ակումբի շարքերը համալրել է նախորդ ամռանը՝ «Լիվերպուլից» տեղափոխվելով ազատ գործակալի կարգավիճակով։ Կոնատեի գործող պայմանագրի ժամկետը մադրիդցիների հետ նախատեսված է մինչև 2030 թվականը։
























































