Մյունխենի «Բավարիայի» ղեկավարության ներկայացուցիչները վերջին շրջանում մի քանի անսովոր մեկնաբանություններ են արել Ջամալ Մուսիալայի վերաբերյալ, որն ունի նյարդաբանական հիվանդություն։
Մյունխենյան ակումբի որոշ ղեկավարներ կասկածի տակ են դրել այն հանգամանքը, որ 23-ամյա կիսապաշտպանը կկարողանա վերադարձնել իր լավագույն մարզավիճակը, և նույնիսկ հրապարակավ չեն բացառել նրա հնարավոր տրանսֆերը։
«Բավարիայի» եզրային հարձակվող Մայքլ Օլիսեն հրապարակավ աջակցել է Մուսիալային։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը հասկացրել է, որ հավանություն չի տալիս թիմի առանցքային խաղացողներից մեկի նկատմամբ ակումբի դրսևորած վերաբերմունքին։ Ստեղծված իրավիճակը կարող է Օլիսեին դրդել տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», քանի որ իսպանական գրանդը շարունակում է ուշադիր հետևել ֆրանսիացու առաջընթացին։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։
«Մուսիալայի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է նոր գործոն դառնալ։ Օլիսեն անվերապահորեն իր աջակցությունն է հայտնել կիսապաշտպանին, և ակումբի ղեկավարության հետ ֆրանսիացու հարաբերությունների ցանկացած հնարավոր վատթարացում կարող է ճանապարհ բացել այլ թիմ տեղափոխվելու համար»,- նշված է հրապարակման մեջ։
Աղբյուրն ընդգծում է, որ Օլիսեի համար «Ռեալը» կարող է գրավիչ տարբերակ դառնալ խոշոր տիտղոսների համար պայքարը շարունակելու տեսանկյունից։
Հավելենք, որ հեղինակավոր Transfermarkt պորտալը 24-ամյա Օլիսեի տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։
























































