Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Էնդրիկը կարող է հեռանալ ակումբից առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում և տեղափոխվել Իտալիայի առաջնություն։ Այս մասին հայտնում է El Partidazo de COPE-ը։
20-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Միլանը», որը դիտարկում է նրա տրանսֆերը 70 միլիոն եվրոյով ձեռք բերելու տարբերակը։ Բրազիլացին կարիերան շարունակելու նոր տարբերակներ է փնտրում խաղաժամանակի պակասի պատճառով։
«Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտնել է, որ հույս է դնում ֆուտբոլիստի վրա, սակայն վերջնական որոշումը կկայացնի հենց ինքը՝ Էնդրիկը։
Այդուհանդերձ, «Ռեալի» ղեկավարությունը չի խոչընդոտի տրանսֆերին և կդիտարկի շահագրգիռ կողմերի բոլոր առաջարկները։ «Սերուցքայինները» տեղյակ են «Միլանի» հետաքրքրության մասին և պատրաստ են բանակցություններ վարել։
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Էնդրիկը մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողի գործող պայմանագրի ժամկետն ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի հունիսը, իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 միլիոն եվրո։
























































