Լոնդոնի «Չելսիի» նախկին ավագ Ջոն Թերին բարձր է գնահատել «Արսենալի» դարպասապահ Դավիդ Ռայայի խաղը՝ իսպանացուն անվանելով այս պահին աշխարհի լավագույն դարպասապահը։
«Նայեք Ռայային։ Նրան հրավիրեցին թիմ, բայց ո՞վ կմտածեր, որ նա այսքան լավն է։ Նա 100 տոկոսով աշխարհի լավագույն դարպասապահն է։ Հիանալի է գործում բարձրից կատարվող փոխանցումների ժամանակ, վստահ է խաղում իր տուգանային հրապարակում և անհավանական լավ է տիրապետում գնդակին երկու ոտքով։ Նա իսկապես շատ ուժեղ է»,- Ռորի Ջենինգսին տված հարցազրույցում հայտարարել է Թերին։
Հավելենք, որ Ռայան բաց է թողել Չեմպիոնների լիգայի՝ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ հանդիպումը «Նյուքասլի» հետ խաղում (2-2) ստացած ուսի վնասվածքի պատճառով։ Կիրակի կայանալիք՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպմանը նրա մասնակցությունը շարունակում է հարցականի տակ մնալ։




























































