Պորտուգալիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ազգային թիմի կազմում իր հրաժեշտի հանդիպումը կանցկացնի առանց ներկայիս գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի։
ESPN-ի տեղեկություններով՝ մասնագետը չի ղեկավարի թիմը 41-ամյա ֆուտբոլիստի վերջին խաղում՝ նրա հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հրաժեշտի հանդիպման ժամանակ Պորտուգալիայի ընտրանին կարող է գլխավորել Լուիս Ֆելիպե Սկոլարին, որի ղեկավարությամբ Ռոնալդուն ժամանակին նորամուտն էր նշել ազգային թիմում։
Հավաքականի մեկ այլ նախկին գլխավոր մարզիչ՝ Ֆերնանդու Սանտուշը, որն աշխատել է Ռոնալդուի հետ 2014-ից 2022 թվականներին, որպես թեկնածու չի դիտարկվում։ Չնայած Եվրո-2016-ում տարած համատեղ հաղթանակին՝ նրանց հարաբերությունները փչացել էին այն բանից հետո, երբ Սանտուշը հարձակվողին պահեստայինների նստարանին էր թողել ԱԱ-2022-ի ժամանակ։
Հավելենք, որ Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում անցկացրել է 234 հանդիպում և դարձել 146 գոլի հեղինակ։ Նրա նորամուտը կայացել է 2003 թվականի օգոստոսի 20-ին՝ Ղազախստանի դեմ խաղում (1-0), իսկ այս պահի դրությամբ վերջին հանդիպումն անցկացրել է 2026 թվականի սեպտեմբերի 24-ին՝ Ուելսի դեմ խաղում (1-0)։




























































