Ֆրանսիայի Լիգա 1-ի 12-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ՝ Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում, ընդունել էր «Լորյանին»։ Բաստիեն Դեշեպիի սպասարկած հանդիպումն ավարտվեց տանտերերի վստահ հաղթանակով՝ 2։0։
Խաղի հաշիվը 32-րդ րոպեին բացեց փարիզցիների երիտասարդ կիսապաշտպան Սենի Մայուլուն։ Երկրորդ խաղակեսում՝ 67-րդ րոպեին, հարձակվող Ուսման Դեմբելեն կրկնապատկեց ՊՍԺ-ի առավելությունը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։ Հյուրերը հաշվի տարբերությունը կրճատելու հիանալի հնարավորություն ունեին 85-րդ րոպեին, սակայն «Լորյանի» հարձակվող Իբրահիմա Բալդեն վրիպեց 11-մետրանոցից՝ գնդակն ուղարկելով դարպասից շեղ։
Այս հաղթանակից հետո ՊՍԺ-ն վաստակեց 29 միավոր և գլխավորում է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ «Լորյանը» 16 միավորով 11-րդ հորիզոնականում է։
Հաջորդ տուրում փարիզյան ակումբը դեկտեմբերի 4-ին արտագնա խաղում կմրցի «Թուլուզի» հետ, իսկ «Լորյանը» մեկ օր անց հյուրընկալվելիս կհանդիպի «Ստրասբուրգին»։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին



























































