Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունել էր «Մանչեսթեր Սիթիին»։
Առաջին խաղակեսում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով․ 34–րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Էրլինգ Հալանդը, սակայն քիչ անց Հավերցը վերականգնեց հավասարությունը։
Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում մանչեսթերյան թիմը նորից առաջ անցավ հաշվի մեջ․ Բուադիի փախնցումից աչքի ընկավ Էնցո Ֆերնանդեսը։
84–րդ րոպեին Տիմբերը կրկին հավասարությունը վերականգնեց լուսատախտակին` ձևակերպելով վերջնական հաշիվը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Այս հանդիպումից հետո Միկել Արտետայի թիմը 29 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, Էնցո Մարեսկայի թիմը 6 միավոր պակաս ունի և երկրորդն է աղյուսակում։
Մրցաշարային աղյուսակն այս պահին






















































