«Բարսելոնայի» երկրպագուների սրտերում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում պատմական երկու «Էլ Կլասիկոները»։ 2009 թվականի մայիսին կատալոնացիները «Սանտյագո Բեռնաբեու» ստադիոնում 6:2 հաշվով ջախջախեցին Մադրիդի «Ռեալին», իսկ 2010-ի նոյեմբերին հարազատ «Կամպ Նոուում» հաղթեցին 5:0 հաշվով։
Հերթական սկզբունքային դիմակայությանն ընդառաջ «կապտանռնագույնների» լեգենդար ավագ և նախկին գլխավոր մարզիչ Չավի Էռնանդեսին խնդրել են ընտրություն կատարել այդ երկու փայլուն հաղթանակների միջև։
«6:2 հաշվով ավարտված հանդիպումն իդեալական էր, սակայն 5:0 հաշվով տարած հաղթանակը ֆուտբոլի որակով գերազանցեց դրան։ Ամբողջական գերակայության ցնցող զգացողություն էր», — Չավիի խոսքերն է մեջբերում Goal պորտալը՝ հղում անելով իսպանական Sport-ին։
Հիշեցնենք, որ հերթական «Էլ Կլասիկոն» կկայանա վաղը՝ հոկտեմբերի 25-ին: «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 00:00-ին:
























































