«Բորնմութի» հարձակվող Էլի Կրուպին հայտարարել է, որ իր նպատակն է ներկայացնել Ֆրանսիայի ազգային հավաքականը։
«Դժվար թե ցանկանամ ներկայացնել մի երկիր, որի մշակույթն ինձ հարազատ չէ։ Իմ նպատակը Ֆրանսիայի հավաքականն է»,- DAZN-ին տված հարցազրույցում ասել է ֆուտբոլիստը։
Կրուպին իրավունք ունի միջազգային մակարդակում ներկայացնելու նաև Պորտուգալիան և Կոտ դ’Իվուարը, սակայն նախընտրում է հանդես գալ Ֆրանսիայի կազմում։
Ֆուտբոլիստը «Բորնմութին» միացել է 2025 թվականի փետրվարին։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը։
Transfermarkt-ի տվյալներով՝ 19-ամյա հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո։ Անցած մրցաշրջանում նա 35 խաղում դարձել է 13 գոլի հեղինակ։


























































