Բրիտանացի լրագրող Փիրս Մորգանն արձագանքել է Էրիկ տեն Հագի՝ Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին հնչեցրած քննադատությանը։
Մորգանը սոցիալական ցանցերում հակադարձել է տեն Հագին՝ հիշեցնելով պորտուգալացու գոլային ցուցանիշները և քննադատելով մարզչի կարիերան։
««Ռեալից» հեռանալուց հետո Կրիշտիանուն 255 գոլ է խփել։ Տեն Հագն իր ամբողջ կարիերայի ընթացքում 15 գոլ է խփել և երբեք այնքան լավը չի եղել, որ ընդգրկվի իր երկրի հավաքականում։ Դա նույնն է, թե գետաձին Ռոնալդուին ավելորդ քաշի համար ամոթանք տար»,- գրել է Մորգանը։
Ավելի վաղ նիդերլանդացի մարզիչը հայտարարել էր, որ Ռոնալդուի կարիերան ավարտված էր «Ռեալից» «Յուվենտուս» տեղափոխվելուց հետո․ մանրամասները՝ այստեղ։


























































