Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի ընթացիկ մրցաշրջանի 13-րդ տուրում գործող չեմպիոն «Ալ-Նասրը» սեփական հարկի տակ ընդունեց «Ալ-Խոլուդին» և գոլառատ պայքարում հաղթանակ տարավ 5-3 հաշվով։
Հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացեց հյուրերի ֆուտբոլիստ Դոմինգեսը։ Տանտերերը կարողացան արագ վերականգնել հավասարությունը. 24-րդ րոպեին աչքի ընկավ Անջելո Գաբրիելը։ 38-րդ րոպեին Սադիո Մանեն առաջ մղեց ռիադյան թիմին, սակայն առաջին խաղակեսի ավելացված ժամանակում՝ 45+2-րդ րոպեին, Էսոմբան հավասարեցրեց հաշիվը (2-2)։
Երկրորդ խաղակեսում իսկական շոու ցուցադրեց Կրիշտիանու Ռոնալդուն՝ դառնալով հեթ-թրիկի հեղինակ։ Պորտուգալացի հարձակվողն աչքի ընկավ 66-րդ, 72-րդ և 81-րդ րոպեներին՝ ապահովելով իր թիմի հաղթանակը։ Հանդիպման վերջակետը դրվեց ավելացված ժամանակում. 90+4-րդ րոպեին Դոմինգեսն անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական արդյունքը։
Հատկանշական է, որ այս հեթ-տրիկից հետո Ռոնալդուի կարիերայի խփած գոլերի պաշտոնական թիվն ըստ ՖԻՖԱ-ի հասավ 984-ի։ Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ն չէր հաշվել նրա խփած գնդակը նախորդ տուրում, ուստի միջազգային պաշտոնական վիճակագրությամբ մինչև այս հանդիպումը պորտուգալացու ակտիվում կար 981 գոլ։
Հիշեցնենք, որ «Ալ-Նասրը» մեկ խաղ պակաս ունի անցկացրած, քանի որ Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 9-րդ տուրի շրջանակում նախատեսված «Ալ-Ահլի» – «Ալ-Նասր» հանդիպումը հետաձգվել է և կկայանա մարտի 6-ին։
Գոլերը` ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին



























































