Լոնդոնի «Չելսիի» երիտասարդ հարձակվող Էստևաո Վիլիանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»։ Այս մասին հաղորդում է Diario Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբն ուշադիր հետևում է բրազիլացի ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակին, որը լոնդոնյան թիմի կազմում բավարար խաղաժամանակ չի ստանում։ Նշվում է, որ արդեն հունվարին Էստևաոն կարող է ակումբի ղեկավարությունից խնդրել իրեն վարձավճարով բաց թողնել։
Սպասվում է, որ «Բարսելոնան» կփորձի օգտվել այս հնարավորությունից, քանի որ ակումբի մարզական տնօրենը վաղուց է բարձր գնահատում 19-ամյա տաղանդի կարողությունները։
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Էստևաո բոլոր մրցաշարերում միասին մասնակցել է ութ հանդիպման, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ Երիտասարդ եզրային հարձակվողի տրանսֆերային արժեքն ըստ Transfermarkt-ի գնահատվում է 80 միլիոն եվրո։
























































