Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի շրջանակում «Սյունիքը» Սիսիանում հյուրընկալեց Երևանի ԲԿՄԱ-ին և կամային ու ջախջախիչ հաղթանակ տոնեց 4:1 հաշվով։
Հանդիպման մեկնարկն ավելի հաջող դասավորվեց հյուրերի համար. 31-րդ րոպեին Ալյոշա Խաչատրյանը բացեց խաղի հաշիվը՝ առաջ մղելով բանակայիններին։ Առաջին խաղակեսն ավարտվեց երևանյան թիմի նվազագույն առավելությամբ։
Երկրորդ կեսում, սակայն, խաղադաշտում իրադարձությունները կտրուկ շրջադարձ ստացան։ Նախ՝ 57-րդ րոպեին Էմանուել Օդինակաչին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը, իսկ 73-րդ րոպեին ԲԿՄԱ-ն մնաց թվային փոքրամասնության մեջ՝ Արշակ Պետրոսյանի ստացած կարմիր քարտից հետո։
Ստանալով քանակական առավելություն՝ տանտերերը հանդիպման վերջնամասում իսկական գոլային հրավառություն կազմակերպեցին։ 84-րդ րոպեին Վահագն Հայրապետյանը առաջ մղեց «Սյունիքին» (2:1), իսկ մրցավարի ավելացրած ժամանակում Էմանուել Օդինակաչին ևս երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը (90+1′, 90+3′)՝ ձևակերպելով հեթ-թրիկ և դնելով խաղի հաղթական վերջակետը։
Այս հանդիպումից հետո «Սյունիքն» ու ԲԿՄԱ-ն իրենց ակտիվում ունեն 8-ական միավոր և մրցաշարային աղյուսակում կիսում են 10-11-րդ հորիզոնականները։
Հավելենք, որ հաջորդ տուրում «Սյունիքը» սեփական հարկի տակ կընդունի «Նոային», իսկ ԲԿՄԱ-ն արտագնա խաղում ուժերը կչափի Գյումրու «Շիրակի» հետ։
Տեսանյութը՝ ստորև․
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































