Հայաստանի Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրի շրջանակում հանդիպեցին «Սարդարապատը»և «Ուրարտուն»։
Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։
«Սարդարապատն» ու «Ուրարտուն» այս տուրից հետո ունեն հավասար՝ 16-ական միավոր, և թիմերը կիսում են մրցաշարային աղյուսակի 5-6-րդ տեղերը։
Հաջորդ՝ 12-րդ տուրում «Սարդարապատը» սեփական հարկի տակ կընդունի «Վանին», իսկ «Ուրարտուն» մրցակցի հարկի տակ կմրցի «Փյունիկի» հետ։
Հանդիպման տեսանյութը՝ ստորև․
Մրցաշարային աղյուսակն այս պահին



























































