ԵL լիգայի փուլի 3-րդ տուրի խաղում իսպանական «Ռեալ Սոսյեդադը» ջախջախեց «Լիլեստրյոմին»։
Հանդիպումն ավարտվեց 6-0 հաշվով։ Հարձակվող Սերխիո Գոմեսը և կիսապաշտպան Լուկա Սուչիչը իսպանական թիմի կազմում խփեցին երկուական գոլ, իսկ հարձակվող Օրի Օսկարսոնը և կիսապաշտպան Արսեն Զախարյանը մեկական գոլ խփեցին․ Զախարյանը գոլ խփեց 80-րդ րոպեին՝ փոխարինման դուրս գալուց 7 րոպե անց։
«Ռեալ Սոսյեդադը» ունի չորս միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը։ «Լիլեստրյոմը» մեկ միավորով 31-րդն է։
Զախարյանի գոլն՝ ԱՅՍՏԵՂ։
Մրցաշարային աղյուսակը
























































