Telegraph Sport-ի տվյալներով՝ Յուլիան Նագելսմանը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու ամենահավանական թեկնածուն է, եթե Մայքլ Կարիկը հեռացվի։
Չեմպիոնների լիգայում «Կոմոյից» կրած 1-4 հաշվով պարտությունը Կարիկի առանց հաղթանակների շարքը երկարաձգեց մինչև 7 հանդիպում , ինչը կասկածի տակ դրեց նրա ապագան որպես գլխավոր մարզիչ։
Ըստ աղբյուրի՝ «Բավարիայի» և «Լայպցիգի» նախկին մարզիչ Նագելսմանը հետաքրքրված է «Օլդ Թրաֆորդում» աշխատանքով։
39-ամյա մարզիչը լքել է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը այս ամառ կայացած Աշխարհի առաջնությունից հետո։
Իսկ ահա Բեն Ջեյքոբսն իր հերթին հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը հետաքրքրված է նաև «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ֆաբիան Հյուրցելերի ծառայություններով։ Բայց Ջեյքոբսը նաև նշում է, որ Ֆաբիանը հետաքրքրված չէ ակումբը փոխելու տարբերակով։




























































