ԵԼ լիգայի փուլի երրորդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ հանդիպեց «Ռենի» հետ։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։ Հյուրերի կազմում Տամարիի ու Դիայի գոլերին թուրինցիները պատասխանեցին Ցելիկի ու Վոլտեմադեի գոլերով։ Այս հանդիպումից հետո իտալական ակումբն ունի 7 միավոր, իսկ ֆրանսիական թիմը՝ 5։ Երկու թիմերն էլ դեռ պարտություն չեն կրել մրցաշարում։
Գոլերն՝ ԱՅՍՏԵՂ։

«Մարսելը» մրցակցի հարկի տակ ուժերը չափեց «Շտուրմի» հետ և զիջեց մրցակցին 0-1 հաշվով։ Տանտերերի կազմում հաղթական գոլն իր ակտիվում գրանցեց Դիակիտեն։ Ավստրիական թիմն առաջին ահղթանակը տոնեց մրցաշարում և ունի 4 միավոր իր ակտիվում։ Ֆրանսիական ակումբը պարտվել է իր բոլոր երեք հանդիպումները։
Գոլերն՝ ԱՅՍՏԵՂ։
Մրցաշարային աղյուսակը


























































