«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հայտարարել է ՈՒԵՖԱ-ն։
Հոկտեմբերի 20-ին Ֆոդենը խփեց երեք գոլ Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրի՝ հունական ԱԵԿ Աթենքի դեմ հանդիպմնաը, անգլիական թիմը 5-1 հաշվով հաղթանակ տարավ։
Մրցանակի համար առաջադրվել էին նաև Նիկո Պասը (Կոմո), Սքոթ ՄաքՏոմինայը (Նապոլի) և Ռիո Նգումոան (Լիվերպուլ)։
Նշենք, որ 4-րդ տուրի հանդիպումները կկայանան նոյեմբերի 3-4-ին։
























































