«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան և ավագ Ռոյ Քինը խստորեն քննադատել է թիմի ֆուտբոլիստներին։
«Մանչեսթեր Յունայթեդն ասես կրկես լինի։ Ժամանակն է, որ նրանք սկսեն իրենց անունից խոսել խաղադաշտում։ Այս ֆուտբոլսիտները վերջին մի քանի տարիների ընթացքում ոչինչ չեն արել թիմի համար», — իռլանդացու խոսքերը հաղորդել է The Touchline-ը։
Իրենց վերջին հանդիպմանը «Կարմիրները» ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի երկրորդ փուլում մրցեցին «Ատլետիկո Մադրիդի» հետ։ Մայքլ Կարիկի թիմը 2-0 հաշվով պարտվեց մրցակցին։
«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի աղյուսակում զբաղեցնում է 14-րդ տեղը՝ վեց միավորով։

























































