Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է այն հարցին, թե արդյոք Տիբո Կուրտուան իր գլխավորությմաբ երբևէ հանդես եկած լավագույն դարպասապահն է։
«Ես երբեք նման բան չեմ ասել։ Ես առհասարակ երբեք նման գնահատականներ չեմ տալիս իմ ֆուտբոլիստներին։ Ինձ հաճախ են խնդրում կազմել մարզչական կարիերայիս լավագույն մեկնարկային կազմը։ Կարող եմ ասել հետևյալը՝ երբ Կուրտուան եկավ իմ թիմ, նա մոտ 20 տարեկան էր։ Եվ նա սկսեց խաղալ, չնայած կազմում ունեինք Պետր Չեխին՝ Պրեմիեր լիգայի պատմության լավագույն դարպասապահին։ Մենք հաղթեցինք Անգլիայի առաջնությունում՝ դարպասում ունենալով Կուրտուային, իսկ Չեխը խաղում էր միայն գավաթային հանդիպումներում։
Բայց եթե ես Կուրտուային անվանեմ լավագույնը, ապա երկու րոպե անց ինձ կզանգահարի Ժուլիո Սեզարն ու կասի․ «Օ՜, նշանակում է՝ Կուրտուան լավագո՞ւյնն է։ Իսկ ի՞նչ կասես Չեմպիոնների լիգայի մասին, որը դու հաղթեցիր՝ դարպասում ինձ ունենալով»։ Հաստատ կզանգահարի, կարող եք չկասկածել»,- ժպիտով նշել է Մոուրինյուն։
Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը «Ռեալը» Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի շրջանակում 4-1 հաշվով վստահ հաղթանակ էր տարել գերմանական «Լայպցիգի» նկատմամբ։























































