Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի երրորդ տուրում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց նիդերլանդական «ԱԶ Ալկմարին» և զիջեց 0-4 հաշվով։ Հանդիպման մանարմասները՝ ԱՅՍՏԵՂ։
Հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան։
«Իհարկե, դետալները շատ որոշիչ եղան, բայց պետք է հասկանանք նաև՝ ինչ թիմի դեմ էինք խաղում։ Շատ որակյալ թիմ է «Ալկմարը», 6 փոփոխություն էր կատարել մարզիչը նախորդ խաղի համեմատ։
Մենք պետք է պաշտպանությունում ավելի ամուր լինենք։ Առաջին կեսում շատ բարդ էր մեզ համար, սովորականից ավելի քիչ էինք գնդակով, բայց երկրորդ խաղակեսի առաջին 25 րոպեներին բարելավեցինք մեր խաղը։
Բնականաբար ռիսկային էր միանգամից 4 փոփոխություն կատարելը, բայց զգացի՝ այդ պահին կար անհրաժեշտություն»,- հանդիպումից հետո ասել է Տուլիպան։
Երեք հանդիպումից հետո «Արարատ-Արմենիան» դեռ միավոր չի վաստակել լիգայի փուլում, իսկ «Ալկմարը» երկրորդ հաղթանակը տոնեց ու 6 միավոր ունի իր ակտիվում։ Հաջորդ՝ չորրորդ տուրում «Արարատ-Արմենիան» նոյեմբերի 5-ին մրցակցի հարկի տակ կհանդիպի պորտուգալական «Տորենսեի» հետ։
Մրցաշարային աղյուսակը
























































