Հայաստանի Բարձրագույն խմբի 10-րդ տուրի շրջանակում «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում ընդունեց «Փյունիկին»։
Խաղի ընթացքում կողմերը չորոշեցին հաղթողին՝ 1:1: Հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին Դանիիլ Կուլիկովը։ Պատասխան գնդակը խփվեց երկրորդ խաղակեսում․ 51-րդ րոպեին աչքի ընկավ Մարկո Լազետիչը։
Սա «Նոայի» առաջին ոչ-ոքին էր ընթացիկ առաջնությունում։ «Նոան» 28 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Փյունիկը» 22 միավորով 3-րդ տեղում է։
11-րդ տուրում «Փյունիկը» կմրցի «Գանձասարի», իսկ «Նոան»՝ «Արարատ-Արմենիայի» հետ։
Տեսանյութը՝ ստորև․
Մրցաշարային աղյուսակն այս պահին



























































