Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Վանը» Չարենցավանի քաղաքային մարզադաշտում ընդունեց «Արարատին» և հաղթեց 2:1 հաշվով:
26-րդ րոպեին հյուրերին հեռահար հարվածով առաջ մղեց Օկոչուկվու Չուկվուն։ Առաջին կեսի ավարտից 5 րոպե առաջ Ռաֆայել Նասիմենտոն խփեց պատասխան գոլը։ 67-ին Գաբա Ջոսուեն հաղթանակ պարգևեց տանտերերին։
Այս հաղթանակից հետո «Վանը» 10 միավորով 9-րդ տեղում է։ «Արարատը» 8-րդն է 11 միավորով։
Հաջորդ տուրում «Վանը» Արմավիրի Հ․ Տոնոյանի անվան Քաղաքային մարզադաշտում կհյուրընկալվի «Սարդարապատին», իսկ «Արարատը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի «Ալաշկերտին»։
Տեսանյութը՝ ստորև․
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































