Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, իսպանական Լա Լիգայի 10-րդ տուրի շրջանակում կկայանա մրցաշրջանի կենտրոնական հանդիպումներից մեկը՝ «Բարսելոնան» սեփական հարկի տակ կընդունի Մադրիդի «Ռեալին»։
Խաղին ընդառաջ կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնց «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հայտավորել է առաջիկա «Էլ Կլասիկոյի» համար։
«Բարսելոնայի» հայտացուցակը.
- Դարպասապահներ. Ժոան Գարսիա, Վոյցեխ Շչեսնի, Դոմինիկ Լիվակովիչ,
- Պաշտպաններ. Ժոաու Կանսելու, Ալեխանդրո Բալդե, Պաու Կուբարսի, Չավի Էսպարտ, Ժերար Մարտին, Կամպոս,
- Կիսապաշտպաններ. Ֆարինյաս, Գավի, Ֆերմին Լոպես, Պեդրի, Ռոդրի, Ֆրենկի դե Յոնգ, Մարկ Բեռնալ, Գորեն,
- Հարձակվողներ. Գաբրիել Ժեզուս, Լամին Յամալ, Ռաֆինյա, Կարիմ Ադեյեմի, Էնթոնի Գորդոն, Աբդելկարիմ։
Հիշեցնենք, որ «Բարսելոնա» — «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին:
























































