Իտալիայի Ա Սերիայի առաջնության 8-րդ տուրում «Միլանը» մրցակցի հարկի տակ հանդիպեց «Ուդինեզեի» հետ։
Արդեն հանդիպման 6-րդ րոպեին հյուրերն առաջ անցան հաշվի մեջ․ Լուկա Մոդրիչի փոխանցումից աչքի ընկավ Քրիստիան Պուլիշիչը։ Առաջին խաղակեսում դա միակ գոլն էր։
Երկրորդ խաղակեսում միլանցիների առավելությունը մեծացրեց Հատչինսոնը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը՝ 2-0։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։
«Միլանը» 18 միավորով 4-րդն է մրցաշարային աղյուսակում, «Ուդինեզեն»՝ 4 միավորով 17-րդ տեղում է։
Մրցաշարային աղյուսակը

























































