Ալեխանդրո Բալդեն կարող է լքել «Բարսելոնան» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ. ձախ պաշտպանը կարիք ունի խաղային պրակտիկայի: Հաշվի առնելով Բալդեի հնարավոր հեռանալը՝ «Բլաուգրանան» քննարկում է տարբեր տարբերակներ։
Calcio Mercato-ի տվյալներով՝ «Բարսելոնան» կրկին հետաքրքրություն է հայտնել «Յուվենտուսից» Անդրեա Կամբիասոյի նկատմամբ: Կատալոնացիները հետևում են իտալացու շուրջ ստեղծված իրավիճակին և կարող են ակտիվացնել բանակցությունները։
«Յուվենտուսը» Անդրեա Կամբիասոյի տրանսֆերային արժեքը գնահատում է մոտավորապես 30 միլիոն եվրո: Իտալացի պաշտպանը, որը կարող է խաղալ պաշտպանության երկու եզրերում, ունի մինչև 2029 թվականի կեսերը պայմանագիր։
Կամբիասոն 2026/2027 մրցաշրջանում մասնակցել է վեց հանդիպման։
























































